Գոնե գաս՝ խոստումդ չդրժելու նպատակով։Գաս ու ասես, որ այլևս չե՜ս գալու...Որ կարող լինեմ ինձ համոզել, թե խոստմանդ՝ տե՛ր ես դու...
Երկու բան ատում եմ կյանքում. անպատասխանատվությունդ ու իմ հավատը քո հանդեպ...
Մեր կյանքը, թող նման լինի փակ վերելակի՝Ուր միայն իրար կունենանք։Գնալու տեղ չի լինի, շնչելու տեղ չի լինի՝ իրարո՜վ կապրենք....Ես քեզ ապրելու հույս տամ, դու ի՜նձ ապրեցրու...
Սիրո հանդեպ կախվածությունը, տիպիկ նման է՝ ծխախոտի պահանջին.
Կամքից հզոր մարդիկ, դադարում են ծխել,
Իսկ թույլերը՝ դառնալով կախվածության գերի, պարզապես փոխում են ծխախոտը...
Ցանկության դեպքում հասկացված ես լինում, հակառակ դեպքում՝ մարդիկ քեզ հորինում են...
Ուժեղ մարդիկ ևս, ցանկանում են իրենցից ուժեղի կողքին, թուլության բերկրանքը զգալ...