Երբ ամաչկոտությունս, վերածվեց երկչոտության՝ հասկացա որ սիրում եմ քեզ։

Գիշերս սկսեց երկարել, կա՛մ չհերիքել պարզապես...

Անվերջանալի են թվում, ինձ քեզնից բաժանող, քունն ու ժամերը։

Ե՛կ մնամ կողքիդ, լա՞վ...

Մատով չե՜մ դիպչի, քեզ լուռ կըհսկեմ։

Թող որ այդպիսով՝ լույսը չբացվի...

Երբ վախերս հանկարծ հոդս ցնդեցին, այդժամ՝ հասկացա, որ դու՛ ես իմը...

Սկսեցի պատկերացնել կյանքը քեզնով, և առանց քեզ...

Երկու ծայրահեղ զուգադիպություն։

Մեկով կյանքս երկարում է, իսկ մյուսով՝ ասես կանգ առնում ...

Շա՜տ եմ խնդրում քեզ, մեկո՛վ ապրեցրու...


Ձմեռ լիներ...

Ուժգին մրսեի, ու տաքանայի քո գրկի մեջ։

Սառնությունս քեզ պարուրեր, ձուլվեր տաքին՝ ծնվեր կիրքը խելացնորհ։

 

Ձմեռ լիներ...

Տաքը քեզնո՜վ պաշտեի։

Ցուրտը սիրեի, միայն գիրկդ հայտնվելու, քեզ զգալու, գուրգուրելու, պատրվակով...

 

Ե՛վ դո՜ւ լինեիր...

Ու կսիրեի եղանակները բոլոր։

Կխենթանայի՜... ցրտից կտաքանայի՝ տաքից հով կփնտրեի, քո գրկի մեջ լոկ...

 


Ավտոբուսում, կողքիս  մեկը նստեց։ 

Հմայիչ էր, գեղեցիկ։

Լարվեցի, իր ներկայությունից՝ ետ քաշվելով մի անկյունի վրա։

Բոլորովին անծանոթ մեկն էր, առաջին անգամ էի տեսնում։ 

Ինձ թույլ չէի տալիս նայել նրան, բայց զգում էի որ մերթընդմերթ ինձ  էր աչք գցում։  

Աչք գցելը շոյե՜ց հոգիս, բայց մինչև հասկացա, որ սիրահարվել եմ՝ իջավ կանգառում...


Երկու կանգառից, ինքս էլ իջա՝ շտապում էի մետրո նստել։

Գետնանցումի սառը քամին, միանգամից փչեց դեմքից։ Սարսուռ զգացի, կծկվեցի մի տեսակ։ 

Այդ պահին,  ինչ որ մեկն ինձ իր վերարկուն առաջարկեց.

_Խնդրեմ

Չէի հասկանում՝ մերժե՞լ, թե՞ ոչ...

Ինձ շատ լավ էի զգում, ջերմացա։ Բացի այդ՝ օծանելիքը մի տեսակ գերեց ինձ։

Վերարկուն վերադարձնել չէի ցանկանում...

_Շնորհակալ եմ,_ասացի ես,  ժամանակ ձգձգելով՝ երևի մինչև  նստեինք մետրո։

Վերարկուն վերադարձրի, երբ արդեն վագոնում էինք, ժպտաց ինձ և  տեղավորվեց կողքիս։

Ներկայությունն ինձ հաճելի էր...Օծանելի՞քն էր կրկին պատճառ... չգիտե՜մ...


Բացվեցին վագոնների դռներն ու... նա գնաց, վերջին անգամ ինձ ժպտալով...

Հաջորդ կայարանը... լսելուն պես,  հասկացա որ ամեն կանգառում, մեկին կգտնես, մյուսը՝  կգնա...




Սերը հավերժ չէ, բայց անվերջ է...

Դու կարող ես դադարել սիրել, բայց պարտավոր ես՝ կրկին սիրահարվել։

Ցանկալի է նույն մարդուն...

Ցանկալի է նորովի...

Ամեն օր...

Լուսաբացին, երբ նա քնած է...

Առավոտյան, երբ քեզ համար սուրճ է պատրաստում։

Կեսօրին, երբ իր հոգնությունը մի կողմ հրելով, քե՜զ է գոհացնում...

Եվ վերջապես գիշերը՝ երբ կմտնի ննջասենյակ, կժպտա քեզ, կհանվի, կպառկի կողքիդ, գուցե՛ քեզ շատ մոտ... 

Կփակի աչքերն ու կմտաբերի.

Սերը հավերժ չէ, բայց անվերջ է...



Արի՛ սեր խաղանք.

Գերենք միմիանց, տարվենք իրարով՝ թողնենք հեռանանք...


Ե՛կ իրար կորցնե՜նք... 

Որ հետո փնտրենք և չգտնելուց, գլուխը կորցրած՝ ուրիշո՜վ սփոփվենք...


Այդպես են մարդիկ միմիանց սերերը, ծնվելուց հետո՝ մեկի մեջ թաղում...



Բնավորությանդ պես չոր

Մեկ էլ՝ գետինն է որ կա։

Բայց ես սիրում եմ,

Նստել չոր տեղում։

Կոպիտ ես, ահավո՜ր,

Բայց իմն ես...

Կարևո՜ր...

Սիրելուդ ձևը, նման է քարի

Պիտի տաքացնես՝

Որ գոնե

Ճաքի՜...

Բայց քարեսիրտ չես

Ես դա լավ գիտեմ,

Փխրուն ես, անգամ՝

Ինձանից էլ շա՜տ...

Կոպիտ ես

Նման, չոր տերևի...

Թե ամուր սեղմես՝

Նա կփշրվի՜...



Ես սերս վաղուց եմ կորցրել։ 

Չեմ հիշում թե երբ,

Բայց մեկի մեջ լոկ։

Իսկ մնացածը՝

Վերագտնելն է...

Ես սերս վաղուց եմ կորցրել։

Մութ ու լույսի մեջ,

Խառը փաթաթել ու դեն շպրտել...

Ոչինչ չեմ հիշում։

Գուցե՞ կանգառում,

Ավտոբուսի մե՞ջ,

Մետրոյում ևս,

Ավաղ՝ չգիտե՜մ...

Ես սերս վաղուց եմ կորցրել։

Այն անծանոթի մեջ,

Ով մինչև օրս՝  

Օգտագործում է։

Ուրիշ կնոջ մեջ,

Սիրուհու գրկո՞ւմ,

Ի՛նքս էլ չգիտեմ։

Ես սերս վաղուց եմ կորցրել

Մնում է  գոնե՝

Վերագտնել այն...



Եթե քեզ մոտ ստացվի, ի վերջո ձերբազատվել ներսումդ բնակվող վախից, դու կկորցնես քեզ։ 


Չես կարողանա գտածդ գնահատել, չես արժևորի կյանքիդ կարոր բաները և որ ամենակարևորն է՝ չես վախենա, ինչ-որ մեկին կորցնելուց։ 


 Առաջին հայացքից այն շատ հրաշալի ապրումների կծիկ է չէ՞... ապրել անվախ, քեզ աշխարհի խիզախը զգալ ու քահ-քահ ծիծաղել, աշխարհում բնակվող <<վախկոտների>> վրա։ 


Բայց... ամենից սարսափելին կլինի այն, որ ոչ թե  չե՛ս վախենա կորցնելուցայլ, այլ շատ հնարավոր է՝ անգամ չգտնե՜ս...   կուրորեն փնտրե՜ս, փնտրե՜ս, բայց  մեռնես անվախությունից...


Մեռնես այն ամենի պակասից, ինչի կորցնելու վախը՝ մի գրամ չունես...



Կթողնե՞ս ձևականությունդ և ինձ առնես գիրկդ։ 

Ամուր գրկես մի հինգ րոպե՝ ու զգաս. Կապրեի՞ր ինձ հետ, մինչև մահը մեզ բաժաներ։

Կուզեի՞ր բախտը մեզ շատ ամուր, իրար կապեր։

Զարթնեի՛ր քնքուշ, մատներիս խաղից։

Քնեի՜ր գուցե.

Իմ երգի տակ... 

Սիրուս ներքո... 

Մարմնիս կից...

Դեռ չգիտե՞ս,

Լավ չե՛ս գրկել, այդ է պատճառ։

Կթողնե՞ս ձևականությունդ և ինձ առնես գիրկդ...



Սիրում եմ անձրևը,

Իր լացի ձևը, 

Նա թաքցնում է և՛

Իմ արցունքները։

Սիրում եմ անձրևը,

Իր հուզախռով,

Բայց և համարձա՛կ,

Թախծելու ձևը։

Իբրև հոսում է,

Հասնում աչքերիս,

Ու թաքցնում է՝

Անձրևը սրտի՜ս...

Նա խառնվում է,

Ու ինձ ազատում,

Անթի՜վ հարցերից...

Եվ թույլ չի՛ տալիս,

Ինչ-որ մեկն ասի.

Ինչո՞ւ ես լալիս։

Սիրում եմ անձրևը...

Ե՛վ իմ, և՛ նրա, 

Խաբելու ձևը...



Քեզ ոչ մեկը դուր չեկա՜վ, այս կյանքում։ 

Ոչ միամիտները գերեցին հոգիդ, ո՛չ էլ սրամիտները։

Ոչ պարզ ու հասարակ մարդիկ՝ տեղ գրավեցին այնտեղ, և ո՛չ էլ անգամ,կեղծ հիմարները...

Եվ ուրեմն. ինչ_որ բան,  քո մեջ այն չէ՜ հոգիս...


Թող չար լինեմ,

Սիրուդ դիմաց...

Սիրուց հարբած,

Խելա՜ռ լինեմ։

Թող դարդ լինեմ,

Կյանքիդ առաջ,

Կյանքիդ համար,

Իմաստ լինեմ։

Եվ ծառս լինեմ,

Քո համբույրից,

Հարբած բույրից՝

Քո մերկ մարմնի։

Ագա՜հ լինեմ,

Տաք ձեռքերիդ,

Ու մատներիդ,

Ջերմությունից։

Թող չար լինեմ,

Աչքիդ առաջ,

Աչքիցդ հեռու՝

Քեզ հնազանդ...

Եվ խե՛նթ լինեմ,

Գեթ քեզ համար,

Գեթ քեզանով,

Խելագարված...




Իրականում երբևէ չեմ տեսել նրան, բայց անհագ ցանկություն ունեմ՝ դիպչելու...գոնե մատների՜ն...

Ես նրան չե՛մ տեսել, բայց գրեթե վստահ եմ, ետևից էլ տեսնեմ՝ կզգա՜մ... կճանաչեմ ու խելակորույզ կընետվեմ իր գիրկը... 

Ամբոխը կշվարի՛ իմ դեռ չմեկնարկված կարոտից... Թեև, նա ինձ բնավ չի՜ հասկանա...

Չե՛մ տեսել, բայց ցանկություն ունեմ ցրտից պատսպարվել իր մարմնի ջերմությունով... Ցանկություն ունե՛մ, իր դեմ թուլացնել երկչոտությունս, կիրքս, զգացմունքներս...

Այնպիսի ագահությաբ կսևեռվեմ իր  աչքերի մեջ, որ նա իմում կնկատի՝ դեռ նոր ծնված, ահռելի սերս... 

Սե՜րը... 

Սկզբում երևակայական, իսկ հետո, գուցե՛ իրական... ես էլ չգիտեմ...



Երբեմն կարոտս մոռանում եմ կառավարել։ 

Այն  չգիտեմ քանի գիծ է խախտում, բայց որ հասցնում է խելագարության՝ դա հարյուր տոկոս...  

Ներկայությանդ պակասից, ոչնչանում է աչքիս առաջ ամեն բան, ամեն ոք... անգամ՝ ես ինքս... 

Նման իրավիճակից փրկվելու համար, ես հորինել եմ քեզ իբրև թե՛ խանդելը... 

Ասես նման կերպ, քեզ  հիշեցնում եմ, որ գոյություն ունեմ.

-Աու՜  լսում ես՞ ինձ...

Ա՛հ... իհարկե լսում ես։ 

Ես եմ խելագարվել ոչ թե դու... սպասի՛ր... իսկ գիտե՞ս, որ ամենից շատ ինձ  խելագարության է  հասցնում  հե՛նց քո սերը... 

Քո՛ կարոտը...   

Ես ավելի ու ավելի եմ խեղճանում, երբ զգում եմ  կարոտդ, սիրելդ, տենչանքդ, երբ զգում եմ, թե ինչպես ես ճար կտրած՝ սեր խոստովանում... 

Ես մոռանում եմ ուժեղ լինել և կարոտում եմ՝  երկուսիս փոխարեն...


Նա անցած գիշեր, ինձ մոտ էր եկել։ Խելագարվե՞լ էր ես չեմ հասկանում...

Եվ չէր վախենում, ոչնչից ասես 

Ու հայտնվել էր իմ ննջարանում։


Հետո հայտնվեց իմ մահճակալին,

Մատները դիպեց, իմ տաքուկ մարմնին։

Այդ սառնությունից՝  մեռա՜ երազում։ 


Նրա հպումից, ես <<կենդանացա>> կրքից  մեռածի, իմ պատմությունով...

Բայց իր մատները, դեռ տատանվում էին

Դեպի ծնկներս՝ ներքև իջնելով...


Աչքերս բացել և շվարել էի. 

_Խելագարվե՞լ ես...


Ասես երկուսով, ուզում էինք մրցել.

Ո՞վ է մեզանից ունակ՝ համբուրվել, ո՞վ կիրքն արթնացնել, ո՞վ կրակ վառել...


Իսկ իրականում՝  ես ցանկանում էի, ոչ ոքի հաղթել...




Ես քեզանից նեղացել եմ։ 

Ու քո պատճառով, ատում եմ բոլոր այն բոլոր մարդկանց՝ ովքեր հայտնվում են իմ ճանապարհին։

Հա՜ նեղացել եմ... այն մանկան նման, ում զրկել են մոր անարատ կաթից։ 

Ես քեզանից նեղացել եմ...

Հե՛նց քո չտված, ինչ_որ բարևից՝ սոված եմ կարծես, սոված քեզանի՜ց։

Ես նեղացե՛լ եմ, քո սառնությունի՜ց... Աշխարհում եղած, կեղծ բազմությունից։

Ես նեղացել եմ և քեզ սիրում եմ, այժմ անտեսված... 

Գրո՛ղը տանի, դու <<հեչ չես լինում>> անգամ՝ նեղացած...

Ես նեղացել եմ, որ թույլ ես տվել՝ քեզնից նեղանալ...



Ինչպե՞ս ես կարողանում, բաց թողնել իր ձեռքը, գիտակցելով, որ բաց թողածդ՝ միայն նրա մատները չեն, որ կհեռվանան քո իսկ քայլերից։

Այլ մի ողջ տիեզերական մարմին... մի ողջ արարում՝ քո գիշերներում... հենց անկողնուդ մե՜ջ...

Ինպե՞ս ես կարողանում, հրաժարվել իր շունչ, կամ արտաշնչից, որոնք քեզ է՛լ ավելի երկչոտ են դարձնում... 

Կամ ինչպե՞ս ես չե՛մ հասկանում, ինչպե՞ս կարող ես սերդ, ևս մեկ անգամ՝  ուրիշի առջև,  շռայլե՜լ այդքան. . .



Դու հայտնվեցիր ինչ-որ երազի մեջ, իսկ առավոտյան՝ ես քո հանդեպ պատասխանատվություն զգացի։ 

Պարտավոր եղա, քեզ իմ մեջ կրել՝ քեզ չիմանալո՜վ...

Եվ սովոր եղա՛ ներկայությանդ....

Ձեռնամուխ եղա՝ քեզ իմ երազից, ես չըվտարել, այլ այն զարդարել քո գոյությունով...

Մեղավո՜ր եղա, հազար աչք փակած իմ երազներից, ներումս հայցել. 

Որ չեմ նկատում, ինչ քե՜զ եմ տեսել...

Սովորականից շա՜տ ես հարկավոր... դու՛ իմ կարևոր ... 

Միայն ցավում եմ, որ ես քեզ ունեմ, երազի տեսքով՝ ժամանակավո՜ր...



Կիսատ հպում քո մերկ մարմնին,

Քո այտերին ու շուրթերին...


Այնքան է սա երազ դարձել,

Անգամ՝ ի՜նձ եմ ես մոռացել։


Ու գիշերը ակամայից,

Լքո՛ւմ է ինձ...  լքու՜մ նորից...


Նա գալիս է, որ քեզ փարվի,

Իմ փոխարեն քեզ գուրգուրի։


Իսկ  ես կարոտ քո թևերին,

Շոյանքների՜ն, համբույրների՜ն,


Մթնշաղն եմ լուռ անիծում,

Որ չըտրվե՛ց մեր երկուսիս՝ գիշերներին...



Ես մեղք չեմ գործել, իմ աշխարհ գալով

Եվ քո ծնվելո՛վ, դու մեղավոր չես։


Պարզապես կյանքը՝ բախտ բաժանելով,

Մտածել է թե՛  ճիշտ ուղի կընտրես։


Ես մեղք չե՜մ գործել, իմաստ փնտրելով՝

Եվ չգտնելո՛վ, այս մեծ աշխարհում։


Դո՛ւ էլ մեղք չունես, որ կյանքը քեզնով՝

Մեկ ուրիշին է, բախտավոր ընտրել...




Ինձ տրված է պայքարը,

Իմ ծննդյան իսկ օրից,

Սովորել եմ տանել քարը՝

Ե՛ւ խորթուբորդ ժայռերից։


Ինձ տրված է պայքարը,

Կամքը՝ ինձ հետ է ծնվել

Սովորել եմ դժվար պահը,

Պայքարիս մեջ, տրորել։


Ինձ տրված է պայքարը,

Չկա՛ փախուստ նրանից,

Սովորել եմ տանել քարը,

Անգամ՝ բարձր լեռներից...

Մի օր գիշերով կորոշես դասավորել, սրտիդ դարակները.

 Խնդրում եմ՝ ինձ կդարսես գոնե երկրորդ դարակում։ 

Ես վախենում եմ արխիվների սառնությունից։ 

Վախենում եմ շնչել, այնտեղի փտած հոտը։

Վախենում եմ տարիներ անց, որոշես այրել անպետքներին, որոնք իրենց պիտանելիության ժամկետը կկորցնեն, նաև՝ որպես հնություն։ 

Վախենում եմ մի ողջ դար, մնալ այնտեղ և չզգալ անգամ՝ որ այդ աշխարհում, էլ դու չե՜ս ապրում...



Կժամադրես ինձ, իբրև լոկ ծանոթ։

Իբրև միամի՛տ ինձ գիրկդ կառնես։

Չե՜ս դիմանա, ներսումդ վառվող

Կրքից նենգաբար՝ ինձ կհամբուրես։ 


Ես ամոթ կզգամ, քո խենթ պահվածքից

Ու քո նայվածքից, կհալվեմ տեղում։

Մենակ չկորցնե՛ս ինձ քո տաք գրկից,

Մինչ ոսկորներս՝ ուժգին խենթացրո՜ւ...


Ես կհանձնվեմ մեղմ համբույրներիդ,

Շոյանքներիդ է՛լ. քեզ չեմ խանգարի։

Կզգա՜մ ինչպես է, քո սիրտը զարկում,

Երբ մենք դառնում ենք, կրքերին՝ գերի...



Սիրո մեջ կա որոշ կանոն,

Որը կյանքում պետք է հիշել։

Սեր չափում են, առանց քանոն,

Սերը՝ պիտի սիրո՜վ զիջել։

Սիրո մեջ կա չհերքվածը,

Չլսվածը ամենից։

Սե՛ր է կոչվում քո ստեղծածը,

Հորինվա՜ծքդ երևի...

Սիրո մեջ, կա անհուն կարոտ։

Սահուն սերը՝ չլսվածն է։

Ճանփաներն էլ ասես քարոտ, 

Կարմիր գույնով, լցված ծեփ։

Սիրո գույնն է՝ ալ կարմիրը,

Արյան գիրը մաշկի մեջ։

Այն չունի իր տպագիրը, 

Ձեռագիրն է ուժի մեջ...




Անշուշտ, նա սիրում էր ինձ։

Սիրում էր կուրորեն, սիրում էր անձնվիրաբա՜ր... 

Նա սիրում էր իմ նուրբ հոգին( համենայն դեպս՝ ինքն էր այդպես կոչում) սիրում էր իմ բարի սիրտը։

Սիրում էր մեծի պես, դատելուս ունակությունը։ 

Նա խենթանում էր իմ հումորների համար, որոնք իրեն միշտ ժպիտ էին պարգևում։

Սիրում էր ժամերով լսել ինձ, սիրում էր ներվայնանալ, իմ ամեն խոսքից ու... բարկանալու փոխարեն, սեղմել ինձ իր կրծքին։

Սիրում էր անդադար խոսեցնել, որպեսզի ընդհատի իր համբույրներով... 

Սիրում էր խորհրդատվություններս, որոնք իրեն ուժ էին տալիս։

Սիրում էր խեղճ հայացքս, երբ բարկությունն ինձ վրա էր թափում ու սիրտս շահում երեխայի պես. 

Նա սիրում էր իմ մեջ ամեն ամեն ինչ, բայց ինձ՝ չկարողացավ...




Պատահե՞լ է որ՝

Հոգնես, Հոգնելուց։

Ու այդ առիթով,

Փնտրե՛ս մեկ ուրիշ,

Ծանր  հոգնություն։

Հոգնես սպասելուց,

Հոգնես տխրելուց,

Հոգնես անիմաստ

Կյանքից հոգնելուց։

Պատահե՞լ է որ՝

Հոգնես ջանալո՜ւց...

Սերեր փնտրելուց

Կամ՝ երազելուց։

Իսկ պատահե՞լ է

Որ հոգնես քեզնից,

Հոգնես դարդերից,

Հոգնես անկատար,

Փո՛ւչ երազներից։

Բայց պատահե՞լ է

Որ դու մտածես՝

Հոգնել չգիտե՜ս...

Եվ դրա՛ համար,

Հե՛նց դրա համար,

Կյանքից հոգնելուց,

Անիմաստ հոգնել

Եվ դու չգիտես...

Պատահե՞լ է որ՝

Քեզանի՜ց հոգնեն,

Բայց եվ մտածեն՝

Իրենք էլ քեզ պես,

Հոգնեցուցիչ են...

Երբ ես ինքս, քեզ կդիպչեմ,

Կտեսնես թե ո՞նց կամաչեմ։

Թե՛ կկարմրեմ, քո ժպիտից,

Կամ թե սիրուց՝ բուռն կրքից։


Երբ ես ինքս, շունչդ կզգամ,

Իմը թողած՝ քոնով շնչեմ,

Հավատո՞ւմ ես կմոռանա՛մ

Կմոռանա՜մ արտաշնչել....


Երբ ես ինքս՝ քեզ կգրկեմ,

Չե՛մ թողնի էլ, ոչ մի դեպքում։

Գուցե քեզնից և՛ ամաչեմ,

Ամաչելով` սե՜ր են կերտում...


Ինձ մի անտեսիր... 

Լրիվ դատարկ եմ

Թե չե՞ս հավատում,

Տես, ավերակ եմ։

Անքեզ մի ժամս

Տարի է թվում

Ինձ մի անտեսիր

Մենակ եմ մնում։

Մի բառ հատկացրու

Ողջ օրվանից և

Օրս դարձրու,

Փոքր_ինչ թեթև։

Ես երեխա չեմ

Կապրիզ չեմ անում,

Կարոտից օդս

Ինձ չի հերիքում։

Հետդ տանում ես

Քո <<գրպանում>> է

Անտեր կարոտը՝

Ինձ սպանում է։

Ինձ մի անտեսիր,

Գեթ մի բառ ասա

Մի անգամ գրկիր,

Աննշան ժպտա։

Ա՛խր կարոտը,

Սահման չգիտի

Որ հեռուն զգա՝

Ու սահման գծի...




Դու Խոստացել ես, քո մարմնով ծածկել իմ մերկությունը։

Ու ցնծությունս, հասցնել ի լուր՝ արար աշխարհին,

Բայց մոռացել ես, քո հանդեպ եղած իմ բարությունը,

Չխառնել երբե՛ք աշխարհում տիրած, մարդկության բարքին։


Ինձ խոստացել ես, թուլություններս միշտ գաղտնազերծել,

Պահել մինչև վե՜րջ, ծննդից՝ մինչև մահու գերեզման,

Բայց մոռացել ես, որ այդ կետերից, ոչ ոք առավել,

Ինձ հարկավոր չէ՝ ծածկոց չի՛ լինի, նա ճիշտ քեզ նման...



Ես ատո՛ւմ եմ լուսաբացը, 

Որն ինձ ու քեզ, բաժանեց։

Մթնշաղում մեր ապրածը,

Նա, մի լույսով՝ կործանեց։


Ցավս տարա՜վ, նո՛րը բերեց,

Չէր խանգարում հինը ինձ։

Ընտելացած այն վիճակը,

Բավարա՛ր էր, որպես իղձ։


Ես ատո՛ւմ եմ լույս կոչվածը,

Որ խավարը, լուսավորե՜ց

Երազի պես իմ զգացածը,

Ակնթարթում՝ բոցավառվե՜ց...


Ե՛վ կրակ կար, բուռն կրքի,

Ե՛վ խենթացնող համբույրներ,

Կասկած չունեի՜ թե գիշերը՝

Մեզ մի ողջ կյանք, կհերիքեր...


Ես ատո՛ւմ եմ լուսաբացը,

Որ լուսինս կործանեց...



Մեկ մեկ ուզում եմ, քեզ բաց չթողնել։

Քեզ գրկել, սիրել... 


Որ չդադարեմ քեզ ունենալուց։

Ու քեզ կորցնելուց՝ ես ինձ չըկորցնեմ...


... Քեզ անմահացնեմ, ի՛նքս ողջ մնամ. 

Թեկուզ քո կյանքում և տեղ չունենամ... 


Մեկ մեկ ուզում եմ, քեզ գիրկս առնել։

Երկնքում ազատ ճախրե՜լ, սավառնե՜լ... 


Ուզում եմ զգալ որ իրական ես,

Բայց քո սերն իմին՝ հակասական է։


Քեզնից. Քո դիմաց...

Մեկ մեկ ուզում եմ քեզ գեթ համբուրել,

Դաջել իմ հոգում՝  հենց քո մասնիկը... 


Ունենալ քեզ, ու չըվայելե՞լ,

Ահա՛ որտեղ է, թաղված գաղտնիքը...



Արի՛ թեյ խմենք երկուսով,

Պատրաստված, իմ և քո համբույրից։


Նրանու՛մ սեր լցնենք հավեսով,

Սե՜ր կերտենք, աշխարհի անունից։


Արի՛ թեյ խմենք երկուսով,

Հա՛մ կտանք, հա՛մ կառնե՜նք իրարից...


Շնչահեղձ թող լինեմ, քո շնչով

Արբեցնող համբույրդ՝ թեյելի՜ս...




Իմ մեղքը ո՞րն է քո սիրելու հարցում,

Որ տալիս եմ ես, անվե՜րջ հատուցում։

Ասա՛ Տե՛ր Աստված, սեր՞ս է սխալ, 

Թե՞ ես եմ սիրում, սխալին հավասար։


Իմ մեղքը որ՞ն է հիմար աշխարհում,

Որ ոչ ոք անգամ` չի էլ հասկանո՜ւմ,

Իմ սեր՞ն է նրանց աչքերի՛ն սխալ,

Թե՞ ես եմ սիրում, սխալին հավասար...


Իմ մեղքը ո՞րն է քո սիրո հարցում, 

Ո՞վ է ինձ համար, թափելու արցունք։

Միթե՞ սերս է կյանքում անտեսված,

Թե՞ քեզ սիրում եմ՝ սխալից զերծված...




Մի՞թե իրոք չես վախենում, 

Որ անտեսված, սերս կյանքո՛ւմ

Մի օր պիտի դուռդ բախի։

Չի՛ մեղադրի բնավ, ինչու դու չես սիրել,

Այլ կարող է հանկարծ՝ վրեժխնդիր լինել։


Մի՞թե իրոք չե՜ս վախենում,

Արհամարված դերդ կյանքում,

Մի օր մեռնի՛ մենությունից...

Չե՜ս փրկվի, եթե անգամ հենց այդ մթում,

Դու բղավես. ներողությո՜ւն, ներողությո՜ւն....


Քեզ ո՞վ ների, ինչի՞ համար,

Ու՞մ ես ներել, երբևիցե...



Նրա հայացքից,ոչ թե պիտի ազդվես այլ հալչես մոմի պես։ Ցանկանաս ևս մեկ անգամ՝ նույն կերպ, քեզ նայի։

Իր բարկությունից չ՛պիտի վախենաս, այլ պիտի գրկես, ժպտաս, որովհետև նա այդպիսին և՛ս, քեզ պիտի դուր գա։

Նրա բացակայությունը պիտի ստիպի քեզ պարզապես կարոտել, ոչ թե վախենալ՝ որ մի սիրուհու գիրկը  գնաց։

Նա պիտի զգա՜ որ նրան, ծանր օրվա վերջում իր սիրելին է դիմավորելու... գրկաբա՜ց... կարոտա՜ծ...

Նրա անհաջողությունները քեզ պիտի ավելի ուժեղ դարձնեն,  որ կարողանաս նրան վեհ պահել, հավատով լցնել....

Նրա հաջողություններից պիտի երջանկանաս, բայց ցույց տաս, որ դա քեզ համար մշտական բան է... որպեսզի նա  թեթև անկման ժամանակ՝ վախ չզգա։

Պիտի պաշտես նրա վատ, կամ բարդ բնավորության գծերը. Դրանք պիտի քեզ համար սովորական դառնան...

 Պիտի սիրես նրան անգամ այն ժամանակ, երբ նա՝ <<քո հավեսը չունի>>...

Պիտի օգնես, դուրս գալ անհավեսությունի՜ց...

Պիտի թույլ տաս, որ քեզ համեմատի այլ կանանց հետ՝ որպեսզի ավելի  համեմատական, գնահատված լինես...

Պիտի բաց թողնես, որ ազատությունից գժված՝ վերադառնա իր սահմանափակության  գիրկը...



Ուրիշի վերարկուն, ինձ էլ է դուր գալիս։ Ինձ էլ  է գրավում ուրիշի հագածը, ուրիշի ոճը, ուրիշի ճաշակը։ Բայց ես գիտակցում եմ որ իմն ունեմ, որ պարտավոր եմ իմը կրել, իմը մաշել։


Ուրիշի կողակիցն ավելի գեղեցիկ է։ Ավելի կանացի է, ավելի բարեկազմ է, ավելի խելացի, բայց ես գիտակցում եմ որ իմն ունեմ։ Ու անձիս համար, հենց ի՛մը պիտի ուրիշ դառնա...


Ուրիշի մեջ ամեն բան ինձ դուր է գալիս, բայց ես լավ գիտեմ, որ դա ուրիշինն է...




Ես մանրակրկիտ եմ սիրում։ 

Ինձ ոչ մեկի փորձված սերը՝ երբեք, երբե՜ք չի հուզել։

Եվ անկանոն եմ սիրում։

Ու թվարկած կանոններս, քե՛զ էլ դուր գալ կըսկսեն։

Քեզ անսահման եմ սիրում։

Մենք կռվում չենք, սիրուն՝ սահման չե՜ն պահում։



Սուրճիս մեջ լիքը՝ սե՜ր եմ շաղ տվել,

Աշխարհի սերը, որ քեզ պիտի տամ։

Բայց բաժակիս մեջ, շողք է հայտնվել,

Եվ վախենում եմ, քեզ չհասցնեմ տալ։


Քաղցրի փոխարեն՝ զգացմունքներ են

Դառնության համը, հաստատ չես զգա։

Իսկ մեջն հայտնված, անիծյալ ստվերը՝

Լուռ կանհետանա՜ երբ քո շունչը զգա...



Արդքան նմա՞ն եմ կավե արձանի, 

Որ վախեր չունես, գրողը տանի՛։

Թե սիրո հանդեպ, թե իմ հավատի,

Դարձրել ես գերի՜ քո ի՛սկ բնազդի...


Անշնչացրել ես, մեղքդ չե՞մ գալիս,

Ոչի՜նչ, չէ՞ որ միշտ այցի չես գալիս։ 

Կարևորը, որ այս աշխարհում կամ,

Գրողը տանի՛ մի հարյուր անգամ...




Կատարյալ խենթություն է երբ դու կաս, բայց չեմ զգում ներկայությունդ։

 Երբ աննշան բացակադ, անխղճորեն խառնում է ներաշխարհս, երբ աներևակայելի մտքերն անցյալից՝ դուռս են թակում։

Եվ  հիշողություններն ինձ սպանում են ավելի դանդաղ, քան  մահվան շեմին հասած հիվանդին։ 

Տանջահա՜ր իմ սեր... ի՛մ դաժանություն...



Արդեն հոգնել եմ կեղծորեն ժպտալ,

Մտնել դերի մեջ, ամենուր խաղալ։

Գոհացնել անգամ չտես ագահին,

Ով կարծես անկախ՝ բազմել էր գահին։

Ով ամենուրեք, հրաման տալով,

Իրեն աշխարքիս Տերը զգալով,

Դարձավ անզգա... 

Անխիղճ ու ագահ։

Չ՛է որ նա առաջ, փոքրիկ մարդուկ էր, 

Անկասկած արդեն նաև խղճուկ էր,

Անտուն էր, անհաց... 

Հիմա էլ կանգնած՝ 

Հրամայում է ընկածին խփել, 

Հրամայում է այն հացը խլել,

Որով ի՛նքն էլ էր թաքուն կշտացել։

Ահն ու սարսափը, որ առաջ իրեն

Ծանոթ էր... Անգամ շատ մոտ էր...

Կուրացավ նրա կույրի աչքերում,

Որ առաջ նաև՝ տեսնում էր, քայլում.. 

Ցավո՛ւմ էր, Գոռու՛մ.. 

Ասես թե վարձով՝ այդ չքավորի, կյանքն էր վայելում...




Երբ իմ ժպիտը, քոնի հետ խառնեմ,

Եվ ազատ լինեմ, ապրումներիս մեջ,

Վախենամ երբե՛ք, քո գրկից չառնեն,

Ինձ ետ չնդունե՜ն այս աշխարհի մեջ։


Երբ ջինջ հայացքս, քոնի հետ խառնեմ,

Երբ համբույրներդ, կախարդանք թվան,

Թույլ տուր այդ կրքից՝ ես բոցավառվեմ,

Թույլ տուր քո սիրուց, գե՛թ ագահանամ...


Երբ մերկ մարմինս, քեզնով ջերմանա,

Ու ջերմությունն այդ, թե կիրք վերծանի,

Մի՛ թող զգացմունքներդ, մեջդ մահանա,

Թույլ տուր գիշերով, սերն այդ՝ կործանվի...




Մի՛ բարկացեք դուք ինձ վրա,


Ճամփաներիս անծանոթ եք։


Ա՛խր հոգիս, որպես ընծա,


Չե՜մ բաց արել, որ հոշոտեք։


Նվիրել եմ անկեծ սիրով,


Անգամ չնչի՛ն ինձ չեմ թողել։


Կեղծին էլ թե՝ սուրբ կոչելով,


Ներել եմ ու ի՜նձ եմ նեղել։


Մ՛ի դատեք ինձ, ծիծաղիս չափ,


Լացիս չափը՝ անսահման է,


Թե՛ ժպիտն է ավելի շատ,


Հմուտ լացիս, սուտ վկան է։


Մի՛ կարծեք ինձ, շատ եսասեր,


Ես ձեր եսն եմ գերադասել։


Մտածել եմ, թե՛ ստացվեր,


Ձերը՝ իմից Աստվածացնել...




Գիտես, որքան եմ ցանկացել ձեռքդ բռնել, քայլել, գնալ, ուր որ պատահի։

Երկար... 

Թեկուզ այն անվերջ ՝ վերջը աշխարհի... 

Գիտես, իմ մտքում որքան եմ երգել, 

Նոտա առ նոտա՝ ինքս ստեղծել, որ հետո պար գանք... 

Ա՜խ այդ մեղեդին.

Ստեղծվեց իմ մեջ, իմ մեջ է՛լ մեռա՜վ... 

Գիտեինք միայն ես, ու տագնապ հոգիս։

Այդ դու չիմացար... 

Դա՛ էլ չիմացար... 

Հաճախ, մտքերս երազ են հյուսում,

Ձեռքերը պարզած, մենք պար ենք գալիս։

Ու թե ինչպե՞ս եմ գրկումդ կամաց, իմ սերը՝ սերս, ես տանուլ տալիս... 

Սրահում մարդիկ, արձաններ դարձած՝ մտորում են մեր, սիրո գաղտնիքը... 

Ասես թե նա մեզ, քիչ-քիչ ողողած՝ մեղեդու շուրջը,

Կարծես զգում էի՝ քո բույրը,

Շունչը... 

Այդ սիրո պահից՝ չկար էլ հոգի, որ չընդարմանար, որ չքարանար.. 

Հեքիաթային էր, իսկ մենք՝ հերոսներ.. 

Շուտով, սրահը լրիվ դատարկված,

Մեր աչքին թվա՜ց... 

Շա՜տ բաներ թվաց։

Ա՜խ այդ մեղեդին,

Նոտան, 

Պարերգը՝

Շլացնող մի մեծ, սիրո տարերգ էր...


Կթողնե՞ս կարոտով քեզ փարվեմ,

Քեզ սիրե՜մ, երկնքում սավառնեմ։

Բույր առնեմ, քո կաթոտ մարմնից,

Ինչո՞ւ ոչ՝ թող հարբե՜մ, այդ բույրից։


Թույլ կտա՞ս համբուրեմ շուրթերդ,

Հագենամ, քո կրքոտ համբույրից։

Խենթացած քեզ փարվեմ գիշերը,

Գիշերս՝ լույս առնի հենց քեզնից։


Քեզ թույլ տամ, իմ եսը կործանես,

Քո գրկում ամեն բան մոռանամ,

Ողջ գիշեր՝ մարմինս վերծանես...

Կրքասպան, քեզ համար կդառնամ։



Քեզ նվիրե՞լ են վարդեր, որոնք փշեր չունենան։

Կամ անհոտ լինեն, կամ անմահ մնան։


Քեզ նվիրե՞լ են սեր, որից բացարձակ, դու հոտ չես առել,

Որի փշերից՝ վնաս չես կրել, չե՜ս խելագարվել...


Թե՛ նվիրել են,  բախտավո՜ր ընկեր, ինձ էլ բաժանիր։

Քո հսկա փնջից, գոնե մի փոքր՝ ինձ բաժին հանիր...



Ես որսում եմ տխրությունը, 

Ու դրանով, սնվում կարծես։

Ձեզ բաշխում եմ բարությունը,

Չարությունը՝ գցում եմ ներս։

Ավաղ, երբեք չեք նկատում,

Իմ մեջ եղած, չար էակին...

Գուցե՝ առիթ չե՞ք ունենում,

Աստված չարի՛ց ձեզ ազատի...


Ես որսում եմ թաց աչքերը,

Փոխարինում՝ սրբած, չորով։

Նվիրում եմ ձեզ խոսքերը,

Անձունքներով՝ լցնում եմ ծով։

Չե՜մ ասի ձեզ, որ տեղանքում,

Կամ ո՞ր կյանքում կվարարի,

Միայն գիտեմ՝ մեծանում է,

Նա օրն ի բուն, տարեց տարի...


Ես որսում եմ մի բուռ թախիծ,

Չե՛մ ստում ձեզ, հավատացե՜ք

Չե՜մ կշտանում, խոսքից կեղծի,

Ինձ տխրություն ողորմացեք։

Խոսք եմ տալիս.  ես ձեր լացի,

Կամ ցավերի դիմաց, շուտով՝

Ծո՜վ կստեղծեմ, ու կանվանեմ

Հենց ինչո՞ւ ոչ՝  ՁԵՐ անունով...




Երբ աչքերս, քեզ որոնեն հանդիպման մեր նշած վայրում,

Թվում է թե կմոլորվե՜մ, նույնիսկ թե քեզ տեսնեմ հեռվում,

Երբ մոտենամ քեզ սիրելիս, անգամ չնչին ամոթ զգալով,

Կխենթանա՜մ, հավատո՞ւմ ես ետ կդառնամ ամաչելով:


Երբ ետ կանչես, ու երբ դիպչես իմ դողացող մատներին,

Կամ հայացքդ՝ ներթափանցի, քարացած իմ աչքերին,

Ջերմությունի՞ց թե՞ քո սիրուց, իմ ձեռքերն էլ կջերմանան,

Կսավառնե՜մ... հավատո՞ւմ ես, ու կարտասվեմ ես ակամա:

 


Ու երբ փոքր իմ մարմինը` առնես քո լա՜յն թևերի մեջ,

Ամաչելո՛վ, բայց ի՞նչ արած՝ ես կհալչեմ ձեռքերիդ մեջ:

Երբ կժպտաս՝ իմ վախեցած, խենթ հայացքը նկատելով,

Ես կժպտա՜մ, խոստանում եմ՝ քո ժպիտին հետևելով...


 


Ես վախենում եմ, որ քեզ սիրել չկարողանան։ 

Քեզ սեր գովերգեն, աշխարհ խոստանան, բայց  չարդարանան...

Ես վախենում եմ, քեզ ցավ պատճառեն։ Կամ սիրեն պակաս. հանեն, գումարեն...

Հա՜ վախենում եմ, թե քեզ կսիրեն՝ և  իմ փոխարեն...




Եթե քեզ մոտ ստացվի, ի վերջո ձերբազատվել ներսումդ բնակվող վախից, դու կկորցնես քեզ։ 


Չես կարողանա գտածդ գնահատել, չես արժևորի կյանքիդ կարոր բաները և որ ամենակարևորն է՝ չես վախենա, ինչ-որ մեկին կորցնելուց։ 


 Առաջին հայացքից այն շատ հրաշալի ապրումների կծիկ է չէ՞... ապրել անվախ, քեզ աշխարհի խիզախը զգալ ու քահ-քահ ծիծաղել, աշխարհում բնակվող <<վախկոտների>> վրա։ 


Բայց... ամենից սարսափելին կլինի այն, որ ոչ թե  չե՛ս վախենա կորցնելուցայլ, այլ շատ հնարավոր է՝ անգամ չգտնե՜ս...   կուրորեն փնտրե՜ս, փնտրե՜ս, բայց  մեռնես անվախությունից...


Մեռնես այն ամենի պակասից, ինչի կորցնելու վախը՝ մի գրամ չունես...